Պայթյուն Վենեսուելայի նավթավերամշակման գործարաններից մեկում. կա 7 զոհ և 48 վիրավոր (թարմացված)
Առնվազն 7 մարդ է զոհվել և 48-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Վենեսուելայի նավթավերամշակման գործարաններից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի արդյունքում, հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով տեղական հեռուստաընկերություններին:
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան երկրի խոշորագույն Paraguana Refining Center նավթավերամշակման գործարանի տարածքում, որ տեղակայված է Պարագուանա թերակղզու վրա գտնվող Ամուայ քաղաքի մոտ: Գազի պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: «Տեղի է ունեցել գազի արտահոսք: Գազի ամպի պայթյունը զգալի վնաս է հասցրել ընկերության ենթակառուցվածքներին և գործարանի հարևանությամբ գտնվող տներին»,- այդ երկրի էներգետիկայի նախարար Ռաֆայել Ռեմիրեսի խոսքերն է մեջբերում Associated Press գործակալությունը:
Տեղական իշխանությունների խոսքերով` նոր պայթյունների վտանգ չկա:
Ամուայը Վենեսուելայի նավթի արտահանման խոշորագույն նավահանգիստներից մեկն է Կարիբյան ծովում:
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 20-ի:










