Մեքսիկայում կրակահերթի հետևանքով ամերիկացի պաշտոնյաներ են վիրավորվել
Մեքսիկայի Կուերնավակա քաղաքի մոտակայքում անհայտ անձինք կրակ են բացել դիվանագիտական համարանիշերով մի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել են մեքենայում գտնվող ամերիկացի 2 պաշտոնյաներ:
Մեքսիկայի իշխանությունների տեղեկության համաձայն` մեքենայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 30 կրակոց: Վիրավոր ամերիկացիները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ միջադեպի պատճառները դեռ անհայտ են, հայտնում է BBC-ն:










