Դանիայում «կենդանի սեքսի» ցուցահանդես է տեղի ունեցել թանգարանում

16:20 • 25.08.12

Դանիայում՝ Սիլքեբորգ քաղաքի թանգարանում, տեղի է ունեցել սեռական ակտ ներկայացնող ցուցադրություն, հայտնում է BBC-ն:

 

Ցուցահանդեսը կազմակերպել է 5 liveBreakfast նախագծի ղեկավար Էննի Փուլսենը: Նա խոստովանել է, որ սիրում է ցնցել մարդկանց, սակայն այս դեպքում նպատակը եղել է երկխոսությունը մարդկանց 2 ճամբարների միջև: Նրանց, ովքեր սեքսը համարում են ամոթալի և նրանց, ովքեր այլ կարծիքին են:

 

«Ցուցահանդեսին» սեքսով են զբաղվել 2 աղջիկներ և մեկ հետերոսեքսուալ զույգ: Ցուցահանդեսը տևել է 3 ժամ: Մուտքը սահմանափակ է եղել՝ 18 տարեկանից մեծերի համար:

 

5 liveBreakfast–ը ցուցահանդեսին հրավիրել է մոդելների:

 

BBC-ն փորձել է հասկանալ, թե որքանով է արվեստ թանգարանում սեքսին հետևելը: Լրատվականի գնահատականը հետևյալն է. «Նույնը հնարավոր է նաև Լոնդոնում: Մարդիկ փող են տալիս և նայում սեքս, բայց դա այլ կերպ է կոչվում՝ պոռնոգրաֆիա»: