Հունվարից փախստականի կարգավիճակ են հայցել 90 սիրիահայեր

13:46 • 25.08.12

Տարեսկզբից մինչև օգոստոսի 24-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են սիրիահայ 46 ընտանիքների 90 անդամներ: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) ապաստանի հարցերի բաժնից: Տեղեկացվել է, որ բոլոր դիմումները բավարարվել են:


Նշենք, որ միայն վերջին մեկ ամսում ապաստան են հայցել սիրիահայերի 28 ընտանիքների 53 անդամներ:


Ըստ նույն աղբյուրի, կացարան տրամադրելու խնդրանքով բոլոր դիմումները ՄՊԾ-ի կողմից բավարարվել են, և, ըստ այդմ, կացարան տրամադրվել է դրա կարիքն ունեցող 21 ընտանիքների 51 անդամի: Սիրիահայերի մյուս մասը գերադասել է բնակվել հարազատների, բարեկամների բնակարաններում:


Տեղեակացնենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք: