Պակիստանից Ֆրանսիա ուղևորվող կինը, ինքնաթիռում քնած մնալով, կրկին վերադարձել է Պակիստան
Ֆրանսուհի Պատրիցիա Կրիստին Ահմեդը Պակիստանի Լահոր քաղաքից Փարիզ ուղևորվելու ժամանակ քնած է մնացել թռիչքի ողջ ընթացքում և արթնանալուց հետո հայտնաբերել, որ կրկին Լահորում է, գրում է News.com.am-ը:
Այժմ Պակիստանի միջազգային ավիաուղիները հետաքննություն են սկսել` պարզելու համար, թե ինչու օդանավի անձնակազմը Փարզի Շառլ դե Գոլ օդանավակայանում 2 ժամանոց կանգառի ընթացքում չի արթնացրել ուղևորուհուն:
Կինը, հասկանալով իր սխալը, որևէ բողոք չի ներակայցրել ավիաընկերության և այս պատմության մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Պակիստանի միգրացիոն ծառայության աշխատակիցները հրաժարվել են Ահմեդին երկիր մուտք գործելու թույլտվություն տալ:
Որոշ ժամանակ անց ավիաընկերությունն իր հաշվին մեկ այլ չվերթով կնոջը Փարիզ է ուղարկել:










