Ահմադինեժադն Ուկրաինայի անկախության տոնի առթիվ շնորհավորել է «նախագահ Յուշչենկոյին»
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Ուկրաինայի անկախության 21-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել «ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յուշչենկոյին»` գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի փոխարեն:
Շնորհավորական ուղերձը հրապարակել է իրանական IRNA պետական լրատվական ծառայությունը:
Ուղերձում Ահմադինեժադը «նախագահ Յուշչենկոյին» երկու երկրների միջև համագործակցության հույս է հայտնել: Իրանի առաջնորդը նաև ուկրաինացի ժողովրդին ու կառավարությանը հաջողություններ է մաղթել:










