Աֆղանստանում գրոհայինները դպրոցականների են առևանգել ու սպանել

12:44 • 26.08.12

Աֆղանստանի Գոռ նահանգում այսօր առավոտյան մի խումբ զինված գրոհայիններ առևանգել են 10 դպրոցականի ու նրանցից 4-ին սպանել, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով «Պաժվակ» լրատվական գործակալությանը: 

Չսպասելով ոստիկանության օգնությանը, բնակիչները ձերբակալել են 4 կասկածյալի: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը:


Երեխաների առևանգման ու սպանության պատասխանատվությունը դեռ իր վրա չի վերցրել և ոչ մի հակակառավարական զինված խմբավորում: