Վթար Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհին

12:14 • 26.08.12

Օգոստոսի 26-ին, ժամը 07.56-ին Արտակարգ իրավիչակների նախարարության Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 25-ին ժամը 22.20-ին Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-֊ում վթար է տեղի ունեցել:

Դեռևս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ 2121Ե» մակնիշի 67 ՏՏ 607 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1960 թ. ծնված Հապետնյակ Պողոսյան) բախվել է հենասյանը, ինչի հետեվանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Սեդրակ Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: