Առինջ գյուղում հայտնաբերվել է 60-ամյա մարդու դի
Այսօր առավոտյան ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 6-րդ փողոցի 10-րդ տան բնակիչը չի պատասխանում տան դռան և հեռախոսի զանգերին: Դուռը բացելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից:
Իրավապահ մարմինների ներկայութամբ փրկարարները բացել են տան դուռը, որտեղ խոհանոցին հատակին հայտնաբերվել է Մ. Բարյանի (մոտ 60 տարեկան) դին:










