Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է «վճռորոշ գրոհի» մասին

15:47 • 26.08.12

Վրաստանի ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է «վճռորոշ գրոհի» մեկնարկի մասին, որի նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը երկրում հոկտեմբերի 1-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տիրող անարդար վիճակի մասին, հայտնում է vz.ru-ի թղթակիցը Թբիլիսիից:


Բարձրլեռնային Լենտեխի շրջանի բնակիչների հետ հանդիպմանն Իվանիշվիլին հայտնել է, որ օգոստոսի 30-ին հանդիպում է ունենալու Վրաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային դիտորդների հետ ու նրանց կներկայացնի երկրում տիրող իրավիճակի մասին մանրամասներ:

«Մենք օգոստոսի 30-ին ծրագրում ենք լուրջ միջոցառում: Դա կլինի անարդար նախընտրական միջավայրին գոնե ինչ-որ չափով արդարություն փոխանցելուն ուղղված որոշիչ գրոհ»,- ասել է նա: