Օկինավայում թայֆունի պատճառով տարհանում են բնակչությանը

12:24 • 26.08.12

Ճապոնական հարավային Օկինավա կղզում սկսվել է բնակչության տարհանումը` պայմանավորված «Բոլավեն» թայֆունի մոտեցմամբ: 


Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, մոտեցող թայֆունն արդեն կաթվածահար է արել Օկինավայի կապն արտաքին աշխարհի հետ: Նահա քաղաքի օդանավակայանում չեղյալ են համարվել բոլոր չվերթները: Դադարել է նաև ուղևորատար նավերի շարժը: Ուժեղ քամիները էլեկտրամատակարարման խափանումների պատճառ են դարձել. առնվազն 600 տուն առանց հոսանքի է մնացել:


Օկինավայի իշխանությունները դեռևս պաշտոնապես տարհանման մասին չեն հայտարարել, սակայն որոշ տեղաբնակներ նախընտրել են ժամանակավոր կացարաններում հաստատվել:


Քամու միջին արագությունը 50 մետր/վայրկյան է, իսկ ալիքների բարձրությունն անցնում է 10 մետրը: