Սեպտեմբերի 1-ից ռուսական եթերում հայհոյանքներն արգելվում են

16:28 • 26.08.12

Ռուսաստանի Դաշնության բոլոր հեռուստաընկերությունների ու ռադիոկայանների աշխատակիցներին սեպտեմբերի 1-ից արգելվում է եթերում հայհոյելը: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի աշխատակից Վլադիմիր Վարֆոլոմեևն իր բլոգում գրել է, որ հեռուստա և ռադիոկայաններին է ուղարկվել այն բառերի ցանկը, որոնք արգելված է եթերում արտաբերելը:


Լրագրողի ներկայացրած ցանկում, հայհոյանքներից բացի,  տեղ են գտել նաև այնպիսի արտահայտություններ կամ բառեր, որոնք օգտագործվում են խոսակցական լեզվում և որոշ մարդկանց հասցեին վիրավորանք են պարունակում:

 

Օրինակ` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց մասին խոսելիս արգելվում է օգտագործել «գեյ» կամ «երկնագույն» բառերը:


Սակայն չի հաղորդվում, թե ինչ է սպառնում օրենքը խախտողներին: