Ռուսաստանում ընտանիքը երեխաների հետ կես տարի ապրել է անտառում (տեսանյութ)
Պերմի մարզի բնակիչներ 22-ամյա Վլադիմիր Գորցունովը և նրա կինը երեխաների հետ կես տարի ապրել են անտառում՝ խրճիթում, որը պատրաստված է եղել մի քանի տախտակից, գրում է Lifenews-ը:
Նման որոշում գոթ ամուսինները կայացրել են իրենց բնակարանը վաճառելուց հետո:
Ամուսնու խոսքերով՝ 2-ամյա Արսենիյը և 3 ամսական Սոֆյան քնել են սայլակում, իսկ իրենք կրակի մոտ: Խրճիթում չի եղել ոչ էլեկտրաէներգիա, ոչ ջուր: Ճաշերը նրանք պատրաստել են կրակի վրա:
Ոստիկանությունը տեղեկանալով պայմանների մասին, որում ապրում էին երեխաները և սոցիալական ծառայությունը խլում է գոթ ընտանիքից երեխաներին: Երեխաները այժմ գտնվում են հիվանդանոցում, անտառային կյանքը զգալիորեն ազդել է նրանց առողջության և զարգացման վրա: Հիվանդանոցից հետո երեխաներին կտեղափոխեն մանկատուն:
Ծնողներն այժմ ապրում են եկեղեցում: Նրանք համոզված են, որ ոչինչ չի խանգարի նրանց վարել գոթական կենսակերպ:
«Այո, ինձ դուր է գալիս մահը, գերեզմանները, մթությունը: Մեզ այդ ամենը ձգում է, սակայն մեր՝ անտառում բնակվելու պատճառը դա չէր, մեզ ուղղակի ստիպել են հանգամանքները»,- ասել է հայրը:










