«Ֆորմուլա-1»-ի ղեկավարն ամուսնացել է իրենից 46 տարի փոքր աշխատակցուհու հետ

15:21 • 26.08.12

Formula One Management-ի նախագահ, 81-ամյա միլիարդատեր Բերնի Էքլսթոունը գաղտնի ամուսնացել է F1-ի մարքեթինգի բաժնի 35-ամյա փոխնախագահ, բրազիլուհի Ֆաբիանա Ֆլոսիի հետ, հայտնում է Life News-ը:

Միլիարդատիրոջ և նրա աշխատակցուհու հարսանեկան արարողությունն անցկացվել է ընկերների նեղ շրջանակում, Շվեյցարիայի Գշտաադ գյուղում, 36 մլն դոլար գնահատվող շքեղ առանձնատանը:

 

Չնայած տարիքային տարբերությանն ու մամուլի ու հարազատների կողմից հնչող քննադատությանը, զույգն իր նշանադրության մասին հայտարարել էր այս տարվա ապրիլին, որի ժամանակ նախկին ավտոարշավորդն իր սիրելիին նվիրել էր 158.000 դոլար արժողության ադամանդե մատանի:


Ֆլոսիի և Էքլսթոունի սիրավեպը սկսվել է 2009թ.-ից: