Սիրիայի օդուժի հետախուզության պետը սպանվել է օգնականի կողմից. ընդդիմություն

14:43 • 26.08.12

Սիրիայի ռազմաօդային հետախուզության պետ Ջամիլ Հասանը սպանվել է իր օգնականներից մեկի կողմից: Նման տեղեկություն է տարածել արաբական «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը` հղում անելով սիրիական ընդդիմադիր աղբյուրների:
 

Ապստամբները հայտարարել են, որ ղեկավարին սպանած օգնականը Սիրիայի ազատ բանակի անդամ է եղել:
Պաշտոնական Դամասկոսը տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել:
 

Ըստ տարածված տեղեկությունների` Ջամիլ Հասանը սպանվել է երեկ` իր գրասենյակում: Օդուժի հետախուզության պետը ծնունդով Հոմսից ալաուի է, ով համարվում էր Ասադի ամենամոտ խորհրդականներից մեկը: