Ուջանի մոտ «Պեժո» է այրվել

21:56 • 26.08.12

Այսօր, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի - Աշտարակ ավտոճանապարհին` Ուջան գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. հրդեհը մեկուսացվել է ժամը 20.42-ին, մարվել` 20.44-ին: Այրվել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից: