Աշխարհի ամենամեծ խաչը տեղադրվել է Սևաստոպոլի եկեղեցու վրա

17:54 • 26.08.12

Աշխարհի ամենամեծ խաչը, որն ունի 7.5 մետր բարձրություն և կշռում է 24 տոննա, տեղադրվել է Սևաստոպոլի` Ղրիմի պատերազմի գերեզման-հուշահամալիրի Սուրբ Նիկոլայի եկեղեցու վրա:
 

Խաչը պատրաստել են Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի վարպետները: Այն հանդիսանում է եկեղեցու մեկուկես դար առաջ տեղադրված խաչի կրկնօրինակը: Երկու տարի առաջ հին կառույցը ապամոնտաժվել էր:
 

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, խաչի տեղադրման համար 27 տոննա ծանրության համար նախատեսված կռունկ է օգտագործվել:
 

Նախորդ խաչը տեղադրված է եղել 1864 թ.-ին, սակայն կոտրվել է հնության պատճառով: Այն հանել են և տեղափոխել գերեզմանոցի տարածք, իսկ եկեղեցու գմբեթին ժամանակավոր մետաղյա խաչ էր տեղադրվել:
 

Այս տարի Սուրբ Նիկոլայի եկեղեցի-հուշարձանի 155 ամյակը: