Նարեկ գյուղի բնակչին օձի թունավորումով տեղափոխել են հիվանդանոց

20:55 • 26.08.12

Օգոստոսի 26-ին, ժամը 19.56-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ` 1953 թ. ծնված Է. Ղարուխանյանը:

 

Բժիշկները հիվանդի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն: