Սիրիական հրթիռն ընկել է Հորդանանի տարածքում

17:46 • 26.08.12

Հորդանանը հայտարարել է, որ սիրիական հրթիռն ընկել է իրենց տարածքում, ինչը Հորդանանի ինքնիշխանության ոտնահարում է. տեղեկացնում է BBC-ն:
 

Պաշտոնական Ամմանը տեղեկացրել է, որ հրթիռն ընկել է Ռամթա քաղաքի մոտակայքում:
 

Երեկ սահմանի Սիրիական կողմում` Դարաա քաղաքի մոտակայքում մարտեր են ընթացել սիրիական ընդդիմության և կառավարական զորքերի միջև:

 

Դեռևս հայտնի չէ, թե որ կողմն է հրթիռն արձակել:
 

Տուժածների մասին տեղեկություններ չկան, սակայն Հորդանանի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ միջադեպը, եթե անգամ թյուրիմացաբար է եղել, անընդունելի է:
 

Սա վերջին օրերին տեղի ունեցած նմանատիպ երկրորդ միջադեպն է: