Տոգոյի բնակչուհիները «սեքսադուլ» կհայտարարեն
Աֆրիկայի արևմուտքում գտնվող Տոգոյի պետության բնակչուհիները կոչ են անում երկուշաբթի օրվանից «սեքսադուլ» սկսել: Այն պետք է տևի մեկ շաբաթ. տեղեկացնում է BBC-ն:
Մերժելով տղամարդկանց սեքսուալ ծառայություններ մատուցել` կանայք իրենց աջակցությունն են հայտնելու ընդդիմադիր ակտիվիստներին, ովքեր ձերբակալվել են հակակառավարական ակցիաների ընթացքում:
Ընդդիմության առաջնորդ Իզաբել Ամենգավին կանանց կոչ է արել, ինչպես ինքն է ասում «փակել հայրենիքի դարպասները տղամարդկանց առաջ»:
Ընդդիմությունը պահանջում է Էյադեմա ընտանիքի անդամների հեռացումն իշխանությունից, որը երկիրը ղեկավարում է արդեն 40 տարի:










