Ամկար – Կրասնոդար` 2:2. Յուրա Մովսիսյանը դուբլի հեղինակ (տեսանյութեր)
Ռուսական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Կրասնոդար»-ը հյուրընկալվել էր Պերմի «Ամկար»-ին:
Հանդիպման առաջին կեսում թիմերը փոխանակվեցին 2-ական գնդակներով և այդքանով բավարարվեցին: Խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Կրասնոդարյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Յուրան նախ 20-րդ րոպեին օգտվեց մրցակցի պաշտպանների սխալից և բացեց հանդիպման հաշիվը, իսկ 5 րոպե անց արդեն անհատական վարպետության շնորհիվ կարողացավ դուբլ ձևակերպել:
Մովսիսյանը այժմ ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցանկում առաջինն է` խփած 6 գնդակով:










