Գարեգին Բ–ն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ–ում Ավստրիայի նորանշանակ դեսպան Ալուս Կրաուտին (նստավայրը` Վիեննա)։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության համաձայն՝ ի թիվս այլ հարցերի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տարածաշրջանում խաղաղության ու համերաշխության պահպանության ուղղությամբ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ձեռնարկվող քայլերին:
Վեհափառ Հայրապետը շնորհավորել է Ավստրիայի դեսպանին նշանակման առիթով` մաղթելով հաջողություն նրա առաքելության մեջ:
Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առիթով, ինչի շնորհիվ ավելի են զորանում երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:
Վեհափառ Հայրապետը նաև խոսել է միջեկեղեցական հարաբերությունների, մասնավորապես Հայ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական ջերմ կապերի մասին:










