Լոնդոնում մեկնարկել է Եվրոպայի ամենամեծ դիմակահանդեսը (լուսանկարներ)

13:32 • 27.08.12

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասում մեկնարկել է ավանդական դիմակահանդեսը, որն ամենամեծ նմանատիպ միջոցառումն է համարվում ողջ Եվրոպայում, գրում է Euromag-ը:

 

Ակնկալվում է, որ 48 տարվա պատմություն ունեցող դիմակահանդեսին այս տարի կմասնակցի մոտ 1 մլն մարդ, իսկ կարգուկանոնի պահպանմանը կհետևի 12 հազ ոստիկան:

 

Նոթինգ Հիլի դիմակահանդեսը կտևի 2 օր.դրա անցկացման նախօրեին իրավապհներն արդեն 27 մարդ են ձերբակալել:

 

Գունագեղ հանդերձանքներով և շպարով երեխաներն ու մեծահասակները` լարախաղացների, հսկայական խամաճիկների ուղեկցությամբ, առավոտից լցրել է քաղաքի փողոցները` նշելով Մեծ Բրիտանիայում խնջույքների սեզոնի ավարտը: