Քիմիական զենքի կիրառումը Սիրիա ներխուժման հիմք կտա. Օլանդ

21:25 • 27.08.12

Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու դեպքում միջազգային հանրությունը ստիպված կլինի ռազմական միջամտության դիմել:

 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին ֆրանսիացի դիվանագետների 20-րդ ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


Ըստ նրա` Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումը «սահմանափակում է սիրիական խնդրում ՄԱԿ-ի հնարավորությունները»:


Նշենք, որ այս երկու երկրները դեմ են Սիրիայի ներքին գործերին արտաքին միջամտությանը:


Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան սիրիական ընդդիմությունից պահանջում է անցումային կառավարություն ստեղծել, որը կարող է «նոր Սիրիայի օրինական ներկայացուցիչը դառնալ»:

 

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ռազմական միջամտությամբ էր սպառնացել նրա ամերիկացի գործընկեր Բարաք Օբաման, «եթե հանկարծ Դամասկոսը որոշի կենսաբանական զենք կիրառել»: