320 դիակ՝ Դամասկոսի մոտ. ընդդիմադիրները մեղադրում են Սիրիայի նախագահին (տեսանյութ)
Սիրիացի ընդդիմադիր ակտիվիստները երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքին մեղադրում են հարյուրավոր մարդկանց սպանդն իրականացնելու մեջ՝ մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում, որտեղ կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել, հայտնում է Reuters-ը:
Մոտ 320 դի ( այդ թվում՝ կանանց ու երեխաների) է հայտնավերվել Դամասոկսի հարավ-արևմտյան Դարայա արվարձանի տներում ու նկուղներում: Ըստ ընդդիմադիրների՝ նրանցից շատերին «մահապատժի ոճով» են սպանել:
Ակտիվիստները մի քանի տեսագրություն են տարածել համացանցում` դեռևս օգոստոսի 25-ին (այդ ժամանակ խոսվում էր 150 զոհի մասին), որում սավաններով փաթաթված արյունոտ մարմինների շարքեր են: Մահացածներից շատերը զինվորական տարիքի երիտասարդ տղամարդիկ են: Տեսանյութերից մեկում կան նաև գլխից խփված երեխաներ:
Աղբյուրը նշում է, որ Սիրիայում ոչ պետական լրատվամիջոցների դեմ առկա սահմանափակումների պայմաններում, զոհերի թիվը հաստատելը անհնար է: Այդուհանդերձ, օգոստոսի 26-ը ԶԼՄ-ները արդեն որակել են Սիրիայի ճգնաժամի ամենաարյունալի օրը:
Դարայան սուննի մուսուլմաններով բնակեցված քաղաք է, որը 3 օր ռմբակոծության էր ենթարկվել, ուրբաթ օրը անցել էր բանակի վերահսկողության տակ: Շաբաթ օրը նշվում էր, որ ամբողջ Սիրիայում 440 մարդ է զոհվել:
Ըստ Reuters-ի՝ օգոստոսի 26-ին վերջին շաբաթվա մեջ ամենածանր մարտերն են գրանցվել Նոր Հալեպ թաղամասում: Ապստամբները պնդում են, որ իրենք վերահսկում են 2,5 միլիոնանոց քաղաքի շուրջ կեսը:
Տեսանյութում դաժան տեսարաններ կան և թույլ նյարդեր ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում չդիտել այն։
</p>










