Կալանավորված է 8-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձ արած երիտասարդը

13:57 • 27.08.12

Օգոստոսի 24-ից կալանավորված է 8-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձ արած Դավիթ Փահլևանյանը:Այս մասին Tert.am –ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Դավիթ Փահլևանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141(սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) և 166 (երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը) հոդվածներով:


Հիշեցնենք, որ 28-ամյա Դ. Փահլևանյանը օգոստոսի 22-ին ոստիկանություն է բերման ենթարկվել ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով: 


Փահլևանյանը 8-ամյա աղջնակի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկի» սոցցանցի միջոցով և, ինչպես հաղորդում է ոստիկանությունը, տևական ժամանակ երեխայի հետ վիրտուալ կապ պահպանելուց հետո նրան նշանակել էր հանդիպում, որը ոստիկանների միջամտությամբ կանխվել էր:


Հաղորդվում էր, որ երիտասարդը զբաղվում է մանկական պոռնոգրոֆիայի տարածմամբ և ձերբակալության պահին նրա հեռախոսում հայտնաբերվել են մանկական պոռնկոգրական տեսանյութեր: