Գյումրիի ավագանու 7 թեկնածուները բացել են իրենց հիմնադրամները
«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունից Գյումրիի ավագանու անդամության 7 թեկնածուները տարածել են հայտարարություն այն մասին, որ օրենքով սահմանված կարգով բացել են իրենց նախընտրական հիմնադրամները: Այս մասին տեղեկացնում են «Քաղաքը մերն է» Գյումրիի բարեփոխման քաղաքացիական նախաձեռնությունից:
Տեղեկացվում է, որ հաշվեհամարները բացվել են ВТБ բանկում, դրանք դրամային են և անհատական: Թեկնածուներ Կարեն Տերտերյանը, Կարեն Պետրոսյանը, Գևորգ Պետրոսյանը, Կարինե Մկրտչյանը, Վահան Թումասյանը, Արտաշես Բոյաջյանը և Լևոն Բարսեղյանը դիմել են բոլոր նրանց, ովքեր իրենց ֆինանսական օժանդակությունն են ուզում ցուցաբերել «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության քարոզարշավին և նպաստել բարեփոխման ծրագրին, առաջարկելով իրենց ֆինանսական օժանդակությունները ցուցաբերել հիմնադրամներին:
«Դուք, ցանկության դեպքում, կարող եք Ձեր նվիրատվություններն անել այս թեկնածուներից մեկի (կամ` մեկից ավելի թեկնածուների) հաշվեհամարին: Հավաքված գումարները ծախսվելու են քարոզարշավի համար: Թեկնածուները հաշվետվություններ են ներկայացնելու օգոստոսի 30-ին եւ սեպտեմբերի 11-ին ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այնպես էլ` հանրությանը: Հրապարակվելու են օժանդակողների նշած անուն-ազգանունները, գումարի չափը, ժամանակը, ծախսման ուղղություններն ու ծավալները: Նվիրատվություններ անել կարող են միայն ֆիզիկական անձինք: Կանխավ շնորհակալություն ցանկացած չափի օժանդակության համար»- ասվում է «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
Ստորև ներկայացվում է «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունից Գյումրիի ավագանու անդամության 7 թեկնածուների բանկային հաշվեհամարները.
Կարեն Տերտերյան. 160 870 134 67500
Կարեն Պետրոսյան. 160 130 315 48600
Գեւորգ Պետրոսյան. 160 130 315 57700
Կարինե Մկրտչյան. 160 130 315 56900
Վահան Թումասյան. 160 131 099 34501
Արտաշես Բոյաջյան. 160 130 315 35300
Լեւոն Բարսեղյան. 160 130 315 32000










