Գերմանիայում մրցավարը մահացել է կոկորդը մխրճված նիզակի պատճառով

17:45 • 27.08.12

Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող թեթև ատլետիկայի պատանեկան մրցումների ժամանակ մրցավարը մահացել է` մարզիկներից մեկի նետած նիզակից, հայտնում է Eurosport-ը:

 

Նիզակը մխրճվել է 75-ամյա մրցավարի կոկորդը, ինչից հետո նրան անմիջապես հոսպիտալացրել են վնասված քներակով, որտեղ էլ նա մահացել է ստացած ծանր վնասվածքից:

Նշվում է, որ պատահարի մեջ մրցավարը ևս իր մեղքի բաժինն ունի, քանի որ նա գնացել է նիզակի ուղղությամբ նախքան դրա վայր ընկնելը: Բացի այդ, դժբախտ պատահարի պատճառ կարող է համարվել նաև ուժեղ քամին:

 

Ըստ գերմանական լրատվամիջոցների հաղորդման` միջադեպից հետո բոլոր մարզիկներին և հանդիսատեսներին հոգեբանական օգնություն է ցուցաբերվել: