Թուրքիայում այրվում է Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը

09:12 • 27.08.12

Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփի շրջանում այրվում է Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը:
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը, հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտն են և այն մարել  դեռևս չի հաջողվում:

Արդեն դադարեցվել է նավթի հոսքը, և շրջանում զինվորները անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել: Հրշեջները փորձում են վերահսկողության տակ վերցնել կրակը:Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
 

Հիշեցնենք, որ նավթամուղի նախորդ հրդեհը բռնկվել էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով: