Թայվանում բնապահպանության նախարարը տղամարդկանց կոչ է արել նստած միզել
Թայվանի բնապահպանության նախարար Սթիվեն Շենը տղամարդկանց կոչ է արել նստած միզել՝ նշելով, որ եթե տղամարդիկ միզեն ինչպես կանայք, այսինքն՝ նստած, ապա դա թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը, գրում է BBC-ն:
Բնապահպանության նախարարությունը մարզային և քաղաքային իշխանություններից պահանջելու է հասարակական զուգարաններում ցուցանակներ տեղադրել, որոնք տղամարկանց կհորդորեն բնական կարիքները նստած հոգալ:
Այս հայտարարությունը հասարակության շրջանում առաջացրել է բուռն քննարկումներ: Կանանց մեծամասնությունը կողմ է այդ նախաձեռնությանը, սակայն տղամարդիկ ասում են, որ իրենց համար շատ դժվար է փոխել սովորությունները:










