Իրանցի ռոքերները Երևանում փառատոն կանցկացնեն

16:16 • 27.08.12

Պարսկական մետալի փառատոն կանցկացվի Երևանում. Իրանի պատմության մեջ առաջին անգամ իրանցի 10 մետալ ռոք խմբեր համատեղ ելույթ կունենան, այդ թվում, Arsames խումբը Մաշհադից, հայտնում է The Gauntlet-ը:


Չնայած, որ ռոքը/մետալը մեծ թվով հետևորդներ ունի Իրանում, այնտեղ այդ երաժշտությունը արգելված է, իսկ ֆանատները դաժան հետապնդման են ենթարկվում, նշում է աղբյուրը՝ ընդգծելով, որ այդ պատճառով էլ իրանական փառատոնը տեղի կունենա Երևանում:

 

Իրանական տուրիստական գործակալություններn արդեն հատուկ փաթեթ են պատրաստում երկրպագուների համար:

 

Փառատոնը տեղի կունենա Երևանի Տիկնիկային թատրոնում սեպտեմբերի 14-ին: Տոմսի արժեքն է 10 դոլար:

 

Իրանական խմբերը նաև ակումբային ելույթ կունենան Երևանում: