Миша, Миша Давай, до свидания. Վրաստանում Սաակաշվիլիին ծաղրող տեսահոլովակ է նկարահանվել (տեսանյութ)

11:41 • 27.08.12

Համացանցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծաղրող նոր տեսահոլովակ է հայտնվել` արդեն հայտնի դարձած Давай, до свидания երգի հիման վրա. տեղեկացնում է vz.ru-ն:
 

Տեսահոլովակում վրացի տղամարդկանց մի խումբ, գինով ու վրացական ուտեստներով լի ավանդական սեղանի շուրջ երգում են. Миша, Миша, давай, до свидания , իսկ էկրանին ցուցադրվում է Միխեիլ Սաակաշվիլին, ով փողկապն է ծամում կամ գրկախառնվում է մերսողի հետ:


Վրացի տղամարդիկ Սաակաշվիլիից պահանջում են «հեռանալ» և «չվախեցնել իրենց Ռուսաստանի Դաշնությամբ»:
«Միշա, դու ճախրում ես երկնքում, մարդկանց մահակներով ես սպառնում, հեռացի'ր: Ժողովրդին ստիպում ես գոչել«Միշա», հիմարություններ ես պատմում, հոգնել ենք քեզնից»,- երգում են վրացիները:
 

Հիշեցնենք, որ երգի ադրբեջանցի հեղինակ Հիլալ Մամեդովը ձերբակալվել էր Ադրբեջանում: Ըստ տարածված խոսակցությունների` նրա երգի ենթատեքստում  «Ты кто такой? Давай, до свидания!»-ն նախագահ Իլհամ Ալիևին էր ուղղված: