Նեպալցին, որդուն շփոթելով բերքը գողացող կապիկի հետ, սպանել է նրան
Նեպալի հարավային մասում բնակվող Չիտրա Բահադուր Պուլամին, սեփական որդուն իր բերքը գողանալ ցանկացող կապիկի հետ շփոթելով, կրակել և սպանել է նրան, գրում է MIGnews-ը:
Գյուղացու խոսքերով` ինքը բարձրացել էր ծառի վրա ` փորձելով քշել այգի մտած մի խումբ կապիկներին: Հորն առանձնապես նյարդայնացրել է համառ մի կապիկ, որն ամեն կերպ չի հեռացել այգուց, ինչի պատճառով էլ գյուղացին զենքով կրակել է նրա ուղղությամբ: Ինչպես պարզվել է մի քանի րոպե անց, դա ոչ թե կապիկ է եղել, այլ նրա 12-ամյա որդին:
Այժմ Պուլամին ձերբակալված է, իսկ զենքն` առգրավված:
Նեպալում բնակվում է կապիկների 3 տեսակ, որոնք սուրբ կենդանիներ են համարվում: Իսկ գյուղացիներն էլ, որպես կանոն, փորձում են նրանց հեռու քշել դաշտերից ու այգիներից` առանց վնաս պատճառելու:










