Իրանը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
Իրանի Իսլամական Հանրապետությունը նոր դեսպան կունենա Ադրբեջանում՝ ի դեմս Մոհսեն Պակ Աինի, հայտնում է 1news.az-ը:
Դիվանագետի ժամանումը Բաքու սպասվում է հաջորդ շաբաթ: Պակ Աինը կադրային դիվանագետ է, որը նախկինում դիվանագիտական առաքելություններ է իրականացրել Թաիլանդում, Ուզբեկստանում և Զամբիայում:
Հայտնի է դարձել նաև, որ Ադրբեջանում Իրանի գործերի նոր ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դավուդ Չերմին:
Բաքվում Իրանի նախկին դեսպան Բահրամիի առաքելության ժամկետը լրացել էր հունիսին: Եվ այդ ժամանակից Իրանը նշանակում չէր կատարել՝ երկու երկրների միջև դիվանագիտական լարվածության ֆոնին:










