Հայտնի աֆղաստանցի դերասանուհին փախել է երկրից
Աֆղանստանցի հանրահայտ դերասանուհի Սահար Փարնիյանը փախել է Աֆղանստանից, քանի որ իր կյանքին վտանգ է սպառնում, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Դերասանուհին լքել է Քաբուլի իր բնակարանը և նրա գտնվելու վայրը անհայտ է:
Փարնիյանը այս քայլին է դիմել սպառնալիքներից հետո, որոնք նա վաղուց է ստանում, սակայն հեռանալ վճռել է օրերս` գործընկերուհիներից մեկի՝ դերասանուհի Բենֆաշիի սպանությունից հետո:
Փարնիյանը ծնվել է Իրանում, հայտնի էր հիմնականում սերիալներում իր դերերով:
Աֆղանական «Նախարարություն» սերիալում նա մարմնավորում է քարտուղարուհու, որը կոռուպցիայի և հանցավորության դեպքերի է ականատես լինում:










