Քուրդ ցուցարարների և թուրք ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)

10:25 • 27.08.12

Թուրքիայի Շըրնաքի նահանգի Ջիզրե շրջանում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը չարտոնված հանրահավաք է իրականացրել:


Դրանից հետո շուրջ 3000 քրդեր քայլերթ են սկսել` Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և դրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանին սատարող կոչերով հանդես գալով:
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, կոչերից հետո ոստիկանությունը փորձել է միջամտել, իսկ ցուցարարները փորձել են հակահարված հասցնել ոստիկանությանը:
 

Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրի շիթեր է օգտագործել` ցուցարարներին ցրելու համար: Քրդերը հակադարձել են քարերով, իսկ տարածքը ռազմի դաշտ է վերածվել: