Պույոլը տեղափոխվել է հիվանդանոց

11:51 • 27.08.12

«Բարսելոնայի» ավագ Կառլես Պույոլը Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի` «Օսասունայի» դեմ հանդիպումից հետո տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Goal.com-ը:

 

Աղբյուրի համաձայն` իսպանացի ֆուտբոլիստը բախման հետևանքով հանարավոր է կոտրած լինի այտոսկրերը: Այսօր բուժզննում անցնելուց հետո պարզ կդառնա` վնասվածքը որքանով է լուրջ, որից հետո էլ կորոշվ, թե երբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ:

 

Այնուամենայնիվ, Պույոլը չի կարողանա մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի` Մադրիդի «Ռեալի» դեմ երկրորդ հանդիպմանը:

 

«Ես լավ եմ և վստահ եմ, որ մոտ ժամանակներս կվերադառնամ խաղադաշտ »,- ասել է Պույոլը: