Դամասկոսում ուղղաթիռ է խփվել

12:32 • 27.08.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հյուսիս-արևելյան Ալ-Կաբուն հատվածում Սիրիայի օդուժին պատկանող ուղղաթիռ է ոչնչացվել, տեղեկացնում է այդ երկրի պետական հեռուստատեսությունը:

 

Ուղղաթիռը վայր է ընկել Ալ-Կաբունի Գթության մզկիթի մոտ, ինչի մասին փաստում է տարածված տեսանյութը:

 

Ակտիվիստները պնդում են, որ ուղղաթիռը խփել են Սիրիայի ազատ բանակի զինյալները՝ շրջանում ընթացքող կատաղի մարտերի ընթացքում: