Ծովն արտաթորանք լցնելու համար ռուսական նավ է կալանվել Վրաստանում

15:27 • 27.08.12

Վրաց սահմանապահները կալանել են ռուսական Сибирский-2128 նավը՝ Փոթիի առափնյա հատվածը աղտոտելու համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

 

Վրաստանի Սամանապահ ոստիկանության տվյալներով այդ նավը Թիվ 9-ը նավահանգստի մոտ Փոթիի ջրերն է լցրել արտաթորանքի զանգված:

Նավապետի դեմ վարչական գործ է հարուցվել:

 

Փոթիի դատարանը 65 000 լարիի` 39 000 ԱՄՆ դոլարի տուգանք է նշանակել: Ինչպես նաև պարտավորեցրել է բնությանը հասցված անմիջական վնասի համար 605 լարի (367 դոլար) գումար վճարել:

 

Տուգանքի վճարումից հետո նավը ազատ նավարկության իրավունք կստանա: