Ապստամբները 24 զինվոր են սպանել Հարավային Սուդանում

16:21 • 27.08.12

Հարավային Սուդանում ապստամբները դարանակալել և սպանել են 24 զինվորականի՝ հարձակվելով ռազմական ավտոշարասյան վրա, հայտնում է Reuters-ը:

 

Սա բռնության վերջին դրսևորումն է, որը գրանցվել է երկրի արևելյան Ջոնգլեյի նահանգում՝ Փիբոր շրջանում. այստեղ ապստամբները հարձակվել էին 200 զինվորի վրա:

 

ՄԱԿ-ի տվյալներով անցած տարվա վերջից այս շրջանում մոտ 900 մարդ է զոհ գնացել ապստամբների հարձակումներին:

 

Այս երկիրը Սուդանից առանձնացել է մեկ տարի առաջ՝ տասնամյակներ տևած քաղաքացիական պատերազմից հետո, որի ընթացքում 2 մլն մարդ է սպանվել: