Կիևյան կամրջի վրա կանխվել է ինքնասպանության փորձ

15:19 • 27.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 27-ին՝ ժամը 14.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից մարդ է ցանկանում նետվել:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) աշխատակիցների կողմից կանխվել է մոտ 35-37 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը:


Ներկայում քաղաքացին գտնվում է ՃԿԿ օպերատիվ խմբի ավտոմեքենայի մեջ: