ԱՄՆ-ում բուժքույրը դեն է նետել դոնորի երիկամը
ԱՄՆ-ի Օհայո նահանգի բուժհիմնարկներից մեկում, բուժքույրը սխալմամբ դեն է նետել փոխպատվաստման համար նախատեսված դոնորի երիկամը, հայտնում է Кореспондент-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Տոլիդոյի համալսարանի Բժշկական կենտրոնում:
Երիկամը տրամադրել էր կենդանի դոնորը:
Միջադեպին առնչվող երկու բուժքույրերին հեռացրել են աշխատանքից:
Բժիշկները փորձել են փրկել երիկամը, սակայն ապարդյուն. թե դոնորը, թե հիվանդը դուրս են գրվել հիվանդանոցից՝ առանց վիրահատության անցկացման:
1972-ից ի վեր այս հաստատութությունում 1700 նման վիրահատություն է տեղի ունեցել, 89 տոկոսը՝ բարեհաջող:










