Ռուսաստանում ուղեկցորդուհուն դատել են ոստիկանի վրա թքելու համար
Ռուսաստանի Դաշնության Հրեական ինքնավար մարզում գնացքի նախկին ուղեկցորդուհուն 1 տարի պայմանական ազատազրկման են դատապարտել` իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Հաստատվել է, որ նա գնացքում, հարբած վիճակում վիրավորել է ոստիկաններից մեկին և թքել նրա դեմքին, ապա կծել է ու մի քանի անգամ հարվածել նրա ոտքերին ու ձեռքերին: Միջադեպի ականատեսը դարձել են գնացքի ղեկավար կազմն ու մյուս ուղեկցորդները:
Միջադեպից հետո կնոջը հեռացրել են աշխատանքից:
Այժմ դատարանը նրան դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման, պայմանով, որ այդ ընթացքում նա հանրության մեջ չհայտնվի ոչ սթափ վիճակում, ինչպես նաև չբացակայի բնակության վայրից, հակառակ դեպքում նա ստիպված կլինի պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում:










