Աֆղանստանում ապստամբները հարձակվել են հսկիչ-անցագրային կետի վրա. կան զոհեր և վիրավորներ
Աֆղանստանի հարավում 10 զինվորական է զոհվել հսկիչ-անցագրային կետի վրա ապստամբների իրականացրած հարձակումից, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ըստ վերջիններիս՝ ևս 5 մարդ անհայտ կորած է. նրանք կամ առևանգվել են կամ միացել ապստամբներին: Կա 4 վիրավոր:
Հարձակումը տեղի է ունեցել Հելմանդ Նահանգի Վաշիր շրջանում կիրակի օրը երեկոյան:










