23-ամյա երիտասարդը խաբեությամբ տիրացել է իր ծանոթի «ԲՄՎ X-5»-ին, մեկ այլ ծանոթից հափշտակել 3000 դոլար ու անհետացել
Հուլիսի 20-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել 1984 թ. ծնված Էդուարդ Օ.-ն և հաղորդում տվել, որ մայիսի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր ծանոթ 1989 թ. ծնված Կիմ Գ.-ն, վստահությունը չարաշահելով, խոստացել է իրեն պատկանող «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան գնել 17.000 դոլարով և վերցնելով ավտոմեքենան ու տեխ.անձնագիրը` տիրացել է ավտոմեքենային` չտալով դրա դիմաց խոստացված գումարը, որից հետո թաքնվել է ու չի պատասխանում հեռախոսազանգերին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կիմ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:










