Տեղի կունենա արևմտահայերենի փորձնական դասագրքերի շնորհանդեսը

12:51 • 27.08.12

«Զանգակ» հրատարակչության գրատանը (հասցե` Կոմիտաս 49/2) օգոստոսի 28-ին տեղի կունենա փորձնական դասագրքերի շնորհանդեսը, տեղեկացնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:


Հրատարակվել են Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար «Այբբենարան», «Արեվտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և «Արեվմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 2» դասագրքերի փորձնական օրինակները։


Դասագրքերից յուրաքանչյուրից տպագրվել է 500 օրինակ, որոնք ուղարկվել են սփյուռքի ազգային վարժարաններ, հայկական մեկօրյա կրթական հաստատություններ:


Դասագրքերի մշակմանը մասնակցել են արևմտահայերենի սփյուռքյան և հայաստանյան մասնագետները:


Դասագրքերի տպագրությունն իրականացրել է «Զանգակ» հրատարակչությունը:


Մեկամսյա փորձարկումից հետո առաջարկությունները, դիտողությունները հաշվի կառնվեն դասագրքերի վերջնական տարբերակները հրատարակման պատրաստելիս: