Գյումրիում «ԳԱԶ 69»-ը շրջվել է, բռնկվել և ամբողջությամբ այրվել. Վարորդի վիճակը միջին ծանրության է

22:44 • 28.08.12

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 20.42-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ) ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գործարանային փողոցում այրվում է ավտոմեքենա:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ 69» մակնիշի 0002 YB 94 RUS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Իգոր Ռիգև) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.50-ին, մարվել` 20.54-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: 22-ամյա Ի. Ռիգևը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: