Ջերմուկում ավտոմեքենան բախվել է ծառին, վարորդը տեղում մահացել է
22:12 • 28.08.12
Մոտ երկու ժամ առաջ՝ ժամը 20.20-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ) տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում ծառին է բախվել «ՎԱԶ 2121» մակնիշի 56 ՏՍ 010 պետհամարանիշի ավտոմեքենան:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, մեքենայի վարորդ 52-ամյա Միսակ Հակոբյանը տեղում մահացել է:
Placeholder










