Արամ 1-ինը Բիքֆայայի եկեղեցուն կից նոր շենք է կառուցում՝ երիտասարդ քահանաների համար

13:52 • 28.08.12

Լիբանանում՝ Բիքֆայայում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի ամառային նստավայրում՝ Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցուն կից, նոր շինություն է կառուցվում՝ Արամ 1-ին կաթողիկոսի նախաձեռնությամբ:

 

Նոր շինության կառուցման պատճառը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամների թվի աճն է և Բիքֆայայի բուն վանքի տարածական սահմանափակությունը:

 

Միաբանական նոր շենքի կառուցումն իրականացվում է Կաթողիկոսարանի ճարտարապետների անմիջական վերահսկողությամբ:

Վեհափառը շենքի հիմնօրհնեքը կատարել էր մոտ մեկ ամիս առաջ:

 

Շենքը բաղկացած է լինելու 3 հարկից, ունենալու է 40 ննջասենյակ, ինչպես նաև՝ 550 խ/մ մեծ ջրամբար:



Կաթողիկոսարանի Բիքֆայայի ամառային նստավայր Սբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1952-ին: