ԱՄՆ-ն սարսափելի ծրագիր է մշակած եղել Կորեայի դեմ

14:33 • 28.08.12

Գաղտնազերծվել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի փաստաթուղթը, որով նախատեսվում էր ռադիոակտիվ նյութեր շաղ տալ Կորեա թերակղզում Կորեայի պատերազմի ընթացում, հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

 

Կորեան սա «ԱՄՆ-ի սարսափելի ծրագիր» է որակել:

 

Նշվում է, որ տարածվելիք նյութերի թվում են եղել նաև պլուտոնիումը և միջուկային թափոնները: Ըստ կորեացիների նպատակը եղել է Կորեա թերակղզին «անմարդաբնակ» դարձնելը:

 

«ԱՄՆ-ը ծրագիրը վառ ապացույցն է, որ ամերիկացի իմպերիալիստները կանգնած են այն հանցագործությունների թեիկունքում, որոնց կատարման համար օգտագործվել է միջուկային զենք, և նրանք կանգ չեն առնի այլ ժողովուրդներին, նրանց հայրենիքը վերացնելու առաջ՝ իրենց ագրեսիվ հավակնությունները բավարարելու համար»,- նույն առիթով գրում է հյուսիսկորեական «Մինչժու Չոսոն» թերթը:

 

Կորեայի պատերազմը ՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև տեղի է ունեցել 1950 – 1953 թթ.: